Առողջապահության լրատու 18-19.2012
Լիցենզավորման գործընթացի բարելավումը
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեց լիցենզավորման գործընթացի բարելավման հարցը։
Լիցենզավորման գործընթացն առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի և անվտանգության ապահովման կարևորագույն գործիքն է: ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես լիազոր մարմին, դրանով պետք է պայմաններ ապահովի և նպաստի լիցենզավորվող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների անվտանգության և որակի շարունակական բարելավմանը, միևնույն ժամանակ ՀՀ կառավարության բիզնես միջավայրի բարելավման ծրագրի կողմից ներկայացվող պահանջների համաձայն, պետք է հնարավորինս պարզեցնի, թափանցիկ և մատչելի դարձնի լիցենզավորման գործընթացը:
Ներկայացնելով իրավիճակը` ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը նշեց, որ գործող օրենքով առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա են կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացումը, դեղերի արտադրությունը, դեղատնային գործունեությունը, գենետիկ ինժեներիայի գործունեությունը, բժշկական միջին մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը։
Ընդ որում, գենետիկ ինժեներիայի գործունեությունը լիցենզավորվում է ՀՀ կառավարության կողմից։ Լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով և անժամկետ` հաշվի առնելով տվյալ գործունեության իրականացման համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների առկայությունը։
Լիցենզավորման գործընթացը կարգավորող որոշումներով պարբերաբար սահմանվող փոփոխությունների արդյունքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ գործող փաստաթղթերի միջև առաջացել են բավական անհամապատասխանություններ: Ինչը պարտադրում է վերանայել ողջ օրենսդրական բազան` առավելագույնս համապատասխանեցնելով լիցենզավորման նպատակներին և սկզբունքներին։
Օրախնդիր է դարձել բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ պահանջների ու պայմանների վերանայումն ու արդիականացումը։
Քննարկման արդյունքում այս համատեքստում, ի թիվս այլ գործողությունների, կարևորվեցին.
- լիցենզիաների անժամկետ գործունեության վերանայումը,
- դեղորայքի մեծածախ վաճառքի լիցենզավորում,
- բազմապրոֆիլ հիվանդանոցներում անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների առկայության պարտադիր դրույթը,
- մարզային մակարդակում կադրերին ներկայացվող պահանջների վերանայումը,
- բժշկական օգնության և սպասարկման տեսակների և մասնագիտությունների ցանկերի վերանայումը (ներառելով հանրային առողջապահության մասնագետի և բժշկական/կլինիկական հոգեբանի ավելացումը` նրանց գործունեության ոլորտների սահմանումով),
- բուժօգնության բոլոր տեսակների համար անհրաժեշտ հագեցվածության սահմանումը:
Լաբորատոր ախտորոշման ոլորտում ոչ որակյալ կամ անբարեխիղճ հետազոտությունները նվազագույնի հասցնելու և ախտորոշիչ ծառայությունների որակն ու հավաստիությունը բարձրացնելու նպատակով առաջարկվեց վերանայել լաբորատոր ախտորոշիչ ծառայությունների լիցենզավորման պայմանները և աշխատանքներ տանել հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիա ստեղծելու կամ եղածներից մեկն այդպիսին ճանաչելու համար։
Իսկ բժշկական կադրերի մասնագիտական գիտելիքների ու հմտությունների ապահովման նպատակով կարևորվեց բժշկական կադրերի լիցենզավորման/արտոնագրման/գրանցման ինստիտուտի ներդրումը: Նշվեց, որ առողջապահության մասնագետների նվազագույն որակավորման պահանջը երաշխավորելու, շարունակական բժշկական զարգացման վերահսկումը և որակավորման հավաստումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շարունակական բժշկական կրթության համակարգում ձևավորել անհատական կրեդիտների կուտակման, պահպանման և փոխանց-ման միասնական համակարգ։
Կոլեգիայի հավանությանն արժանացավ առողջապահության ոլորտի կադրերի արդյունավետ կառավարման, համակարգի ստեղծման, պահպանման, տվյալների վերլուծության նպատակով ՀՀ բուժաշխատողների ռեգիստրի` տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարան/համակարգի ստեղծումը։
Կոլեգիան դրական գնահատական տվեց լիցենզավորված կազմակերպությունների թվայնացված բազայի ստեղծմանը և հանձնարարեց շարունակել գործընթացը:
Նշվեց, որ հասունացել է բժշկական օգնություն իրականացնող գերատեսչական ենթակայության կազմակերպությունների լիցենզավորման կամ դրան համարժեք գործընթաց նախաձեռնելու համար անհրաժեշտ հիմքեր նախապատրաստելու հարցը:
Միաժամանակ որոշվեց հայտատուների կողմից ներկայացվող փաստաթղթերում կեղծիքների և խեղաթյուրված տվյալների ներկայացման բացառման և գործընթացի պարզեցման նպատակով աշխատանքներ տանել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թվայնացված բազա մուտքի հնարավորության ապահովման ուղղությամբ:
Ներկայացված գործողությունների արդյունքում կապահովվի լիցենզավորման գործընթացի առավելագույն պարզեցում և մատչելիություն, ինչպես նաև սահմանված պահանջների նկատմամբ առավել արդյունավետ մոնիտորինգ և վերահսկողություն:
Կերաշխավորվի բնակչությանը մատուցվող ծառայությունների անվտանգությունը և որակի շարունակական բարելավումը:
«Լիցենզավորումը մեր գործունեության ամենակարևոր ոլորտներից մեկն է և այդ գործընթացի բարելավումը շատ արդիական է։ ՀՀ կառավարության որոշումը հնարավորություն է տալիս առանց տեղում ուսումնասիրելու` միայն ներկայացված փաստաթղթերով առաջնորդվելով, լիցենզիա տրամադրել։ Ինչը, փաստորեն, հայտատուների կողմից չարաշահվել է։ Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները մտահոգության տեղիք են տալիս։ Մարզային այցերի ընթացքում ինքս նույնպես ականատես եմ եղել նման փաստերի։ Հետևաբար հանձնարարել եմ այլևս առանց տեղում ուսումնասիրելու լիցենզիա չտրամադրել։ Բոլոր բուժհաստատությունները պետք է լիովին բավարարեն սահմանված պայմաններն ու պահանջները։ Սահմանված կարգով լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել դատարանի կողմից։ Իսկ նախարարությունը օրենսդրությամբ նախատեսված դեպքերում կարող է լիցենզիայի գործողությունը կասեցնել։ Շահարկումներից զերծ մնալու համար այստեղ մենք պետք է հստակ կանոններ ունենանք։
Հասունացած խնդիր է նաև կադրերի լիցենզավորման բացը։ Անտրամաբանական չէ՞, որ այս կամ այն կաբինետը լիցենզավորվում է, իսկ այնտեղ աշխատող մասնագետը` ոչ։
Այս ոլորտը կանոնակարգելու նպատակով ուղղակի պարտավոր ենք խստացնել պահանջներն ու հսկողությունը։ Մենք պետք է հասնենք նրան, որ բնակչությունը վստահի լիցենզավորված կազմակերպություններին»,-ամփոփելով հարցի քննարկումը, ասաց նախարար Դումանյանը։
Կոլեգիան հաստատեց ներկայացված որոշման նախագիծը և հանձնարարեց կազմել հստակ ժամանակացույց ու պատասխանատուներ` այն կյանքի կոչելու համար։
Օրակարգում նաև մարզային բժշկական կազմակերպությունների բժշկական կադրերով համալրման մասին տեղեկատվական հարցն էր, ինչի առթիվ ևս կոլեգիան համապատասխան որոշում կայացրեց։
Կարդացեք նաև
Մարդու օրգանիզմի բոլոր օրգանները ենթարկվում են որոշակի կենսառիթմերի և դրանց առանձնահատկություններն իմանալիս կարելի է ազդել բուժման գործընթացի վրա և արագացնել ապաքինումը...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության...
Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման...
Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը: Ինչպես է այն դրսևորվում: Ինչպես այն բուժել և կանխարգելել...
Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...
Ինչու է խոլեսթերինը այդքան վնասակար համարվում: Բանն այն է, որ անոթի պատերին հավաքված խոլեսթերինային կուտակները պատերը հաստացնում են, անոթի լուսանցքը նեղանում է, արյան մատակարարումը վատանում է...
Գիտնականներն անցկացնելով հատուկ հետազոտություն պարզել են, որ կանացի բաց կրծքին նայելը երկարացնում է տղամարդկանց կյանքը: Ըստ գերմանացի գիտնականների հետազոտության տվյալների...
Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման միջոցով մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատումը Հայաստանում նոր թափ է ստացել և արձանագրված դրական արդյունքներն ակնհայտ են...
Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերը յուրաքանչյուր պետության համար մնում են առաջնային, որովհետև հաշմանդամ, անկախ այն բանից, հաշմանդամությունը բնածին է, թե ձեռքբերովի...
Էստրոգեն հորմոնը կարող է նպաստել թոքերի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման, այդ թվում այս հիվանդությունների խորացման, եթե մարդը ծխում է...
- ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն